Իրադարձային
-ից
-ը
00:24 • 13.04.12Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետՎերջին շրջանում Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով սաստկացած հակահայկական և ռասիստական հռետորաբանությունը վնաս է հասցնում բանակցային գործընթացի համար կարևոր դրական մթոնոլորտի ձևավորմանը. Է.Նալբանդյան:
23:59 • 12.04.12Նյու Յորքի Համաշխարհային ֆինանսական կենտրոնում կեղծ նռնակ է հայտնաբերվելԱյն, ինչ ականատեսները կասկածելի փաթեթ են անվանել, իրավապահ մարմինների զննությունից հետո պարզվել է, որ կեղծ նռնակ է:
23:45 • 12.04.12Ահմադինեջադը շարունակում է հաստատել Իրանի՝ միջուկային ծրագրի զարգացման իրավունքը«Իրանը պնդում է, որ իրավունք ունի միջուկային սեփական ծրագիր զարգացնելու, և նույնիսկ լինելով ամենախիստ ճնշումների ներքո՝ իր դիրքից գեթ մի նշույլ անգամ չի նահանջի», - հայտարարել է ԻԻՀ նախագահը:
23:07 • 12.04.12Մահացել է 31 տարի «Спокойной ночи, малыши!»-ն վարած հաղորդավարը (լուսանկարներ)ԽՍՀՄ կենտրոնական հեռուստատեսության հաղորդավար Ուխինը 31 տարի վարել է «Բարի գիշեր, երեխաներ» (Спокойной ночи, малыши!) ծրագիրը և հեռուստադիտողին հայտնի էր քեռի Վոլոդյա անունով, նա 81 տարեկան էր:
22:52 • 12.04.12Րաֆֆի Հովհաննիսյանը և «Ժառանգության» ցուցակի անդամներն այցելեցին Կոտայքի մարզ«Եթե մենք մեր ուժերին ապավինենք, չսպասենք փրկարարներին և փրկիչներին, ապա այս ողորմությունը կմնա անցյալի գրկում». Րաֆֆի Հովհաննիսյան:
22:28 • 12.04.12Գյումրիում սպանվել է քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուն (լուսանկարներ, տեսանյութ)Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս 27 տարեկան էր և ԱՄՆ–ից նոր էր վերադարձել ու այսօր պետք է կայանար նրա ու Գյումրու քաղաքապետի դստեր նշանադրության արարողությունը։
22:09 • 12.04.12Մոտակա տարիներին թուլամտությունը կհամակի ողջ աշխարհը. ԱՀԿՏարեկան 7.7 մլն դեմենցիայով հիվանդանալու նոր դեպք է ախտորոշվում: Փաստացի ամեն 4 վայրկյանը մեկ նոր հիվանդ է իհայտ գալիս: Իսկ բուժուման համար տարեկան մոտ 604 մլրդ ԱՄՆ դոլար է ծախսվում:
22:08 • 12.04.12Իտալիայի ափերի մոտ բնապահպանական աղետ է. նավից արտահոսել է 20 տոննա վառելիքՆավի վթարի արդյունքում ջրի երեսին 800 քառ. մետր յուղային հետք է առաջացել: Աղետի գոտին փակված է, իսկ վթարային նավը տեղափոխվել է նավահանգստի առանձին գոտի:
19:49 • 12.04.12Հնդկաստանում ուղղաթիռը վթարային վայրէջք է կատարել բնակելի տան տանիքինԱկանատեսներից մեկի խոսքով, ուղղաթիռից, որը բարձր դղրդոցով իջել է տան վրա, ծուխ էր դուրս գալիս: Ներկայում քաղաքի վթարային և փրկարար ծառայությունները մտածում են, թե ինչպես կարելի է ուղղաթիռը իջեցնել:
19:32 • 12.04.12«Շիրակը» փառահեղ հաղթանակ տարավ և Գյումրիում կսպասի «Իմպուլսին»Հայաստանի գավաթի առաջնության պատասխան խաղում գյումրեցիները չափազանց դրամատիկ խաղում կամային հաղթանակ տարան «Միկայի» նկատմամբ և եզրափակիչ խաղը կհյուրընկալի Գյումրիի նորաբաց մարզադաշտում։
19:31 • 12.04.12Քոֆի Անանը միամիտ է. իսրայելցի պատգամավորԱնանի՝ Սիրիայում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը չեն տա իրական արդյունքներ, իսրայելական ռադիոյին տված հարցազրույցում ասել է Կնեսեթի պատգամավոր Այուբ Քարան:
18:29 • 12.04.12Արգենտինայում հայտնաբերվել են թռչնատիպ դինոզավրի մնացորդներ (լուսանկարներ)Ուշագրավ է նաև այն փաստը, որ դինոզավրի կմախքն իր չափերով և արտաքին տեսքով նման է հարավամերիկյան Նանդու տեսակի ջայլամի կմախքին:
18:14 • 12.04.12Չինաստանում ներկայացվել է աշխարհի «ամենազարմանահրաշ» մոտորանավակը (լուսանկարներ)14.5մլն դոլար արժողությամբ շքեղ Adastra-ի երկարությունը 42մ է, իսկ լայնությունը` 16մ, այն կշռում է 52 տոննա: Մոտորանավակի ինտերիերում թանկարժեք կահույք ու տեխնիկա է տեղադրված:
18:07 • 12.04.12Սերբիայում Պոլ Սեզանի գողացված կտավ է հայտնաբերվելԿտավի գողության մեջ կասկածվող 3 հանցագործները ձերբակալվել են մայրաքաղաք Բելգրադում`սերբ և մի շարք եվրոպական երկրների իրավապահպանների համագործակցության արդյունքում:
17:37 • 12.04.12Քաղաքապետարանը կոչ է անում մասնակցել ապրիլի 14– ի շաբաթօրյակին և ծառատունկինՄաքրման աշխատանքներին զուգահեռ, գարնանային ծառատունկի շրջանակում նախատեսվում է մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում տնկել շուրջ 7500 դեկորատիվ ծառ և ավելի քան 1000 մշտադալար թուփ։
