Արգենտինայում հայտնաբերվել են թռչնատիպ դինոզավրի մնացորդներ (լուսանկարներ)

18:29 • 12.04.12

Արգենտինայում հնէաբանական պեղումների ժամանակ հայտնաբերվել են 80 մլն տարվա վաղեմություն ունեցող թռչնատիպ Alvarezsaurid տեսակի էգ դինոզավրի մնացորդները, գրում է Daily Mail-ը:

Հնէաբանական պեղումների ղեկավար`Ֆերնանդո Նովասը նշել է.«Այս ուշագրավ բացահայտումը լույս կսփռի նախնադարյան դինոզավրերի և ներկայիս թռչունների կապի վերաբերյալ մասնագետների ուսումնասիրությունների վրա»:

Ժամանակի ընթացքում դինոզավրերի ձեռքերը երկարել են, իսկ ոտքերը հարմարացվել են ավելի արագ վազելու համար: Այնուհետև նրանց թեփուկապատ մաշկի`փետուրներով ծածկվելու արդյունքում `ձեռքերը վերածվել են փետրածածկ թևերի:

Երկնաքարի` Երկրին բախման հետևանքով դինոզավրերի բազմաթիվ տեսակներ ոչնչացվել են, սակայն թևավոր գիշատիչ դինոզավրերի այս խմբին հաջողվել է գոյատևել, որոնք էլ ըստ ամենայնի հանդիսանում են ժամանակից թռչունների նախահայրերը: Փաստորեն ներկայիս թռչուններն (արծիվներ,աղավնիներ,կոլիբրիներ) «դինոզավրերի հետնորդներն են և ունեն 230 մլն տարվա պատմություն»:

Հայտնաբերված դինոզավրն ունեցել է երկուսուկես մետր բարձրություն և բնակվել է Գոնդվանա մայրցամաքի ամենահարավային հատվածում:

Ուշագրավ է նաև այն փաստը, որ դինոզավրի կմախքն իր չափերով և արտաքին տեսքով նման է հարավամերիկյան Նանդու տեսակի ջայլամի կմախքին:

Դինոզավրի ոսկորների հետ մեկտեղ գտնվել են նաև ձվեր:  

Արգենտինայում հայտնաբերվել են թռչնատիպ դինոզավրի մնացորդներ (լուսանկարներ)