Իրադարձային
-ից
-ը
19:00 • 03.04.12Փրկարարները 35 կմ են անցել հղի կնոջն օգնելու համար, բայց նա հրաժարվել էԳյուղապետի ներկայությամբ կազմվել է արձանագրություն այն մասին, որ հղի կինը հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվելուց:
18:58 • 03.04.12Ենթադրում եմ որ նրան նոր «կռիշ» է հարկավոր. Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Սամվել ԱլեքսանյանինԱլեքսանյանը թերթերից մեկին տված հարցազրույցում ասել էր. «Հաղթելու եմ, Փարվանայում էլ քեֆ եմ անելու, Նիկոլին էլ կանչելու եմ քեֆի ու քանի որ լավ ա խոսում, իրան թամադա եմ դնելու»:
18:50 • 03.04.12ԱԺ ընտրություններին հետևելու համար գրանցվել է 15 տեղական և մեկ միջազգային կազմակերպությունԸնդհանուր առմամաբ Աժ ընտրություններին այս պահի դրությայմբ ներկա կլինի 12.817 դիտորդ, որոնից 12.778-ը տեղական, իսկ 39–ը՝ միջազգային կազմակերպություններից:
18:42 • 03.04.12ԵՊՀ–ում դանակահարվել են երկու մորաքրոջ որդիներԴանակահարված երիտասարդները, որոնցից մեկը 1990 թվականին ծնված Սարգիս Նազարեթյանն է, մյուսը՝ 1992 թվականին ծնված Գոռ Խաչատրյանը, տեղափոխվել են հիվանդանոց։
18:31 • 03.04.12Երևանի քաղաքապետը աշխատանքային շրջայց է կատարել Էրեբունի վարչական շրջանումՏարոն Մարգարյանը ծանոթացել է բակերում, հանգստի գոտիներում, այգիներում և պուրակներում իրականացվող բարեկարգման և կանաչապատման աշխատանքերին, զրուցել բնակիչների հետ։
18:28 • 03.04.12Մանկագիրների պակաս չկա, բայց «Ծիտիկ-ծիտիկ»-ի շրջանակներից դուրս չենք գալիս. մանկագիր«Այսօրվա դրությամբ մեր մանկագրությունը վատ վիճակում չէ, մեր մտահոգությունը վաղվա համար է, որ մեզ փոխարինողներ չեն լինի»,- ասում է Երվանդ Պետրոսյանը:
18:27 • 03.04.12Քննարկվել են կենսաթոշակային բարեփոխումներին վերաբերող հարցերՈրոշվել է կենսաթոշակային բարեփոխումների խորհրդում ընդգրկել ՀՀ ոստիկանության ներկայացուցչին՝ նախատեսված աշխատանքների օպերատիվությունն ապահովելու համար:
18:06 • 03.04.12Ժիրայր Սեֆիլյանը բացատրում է, թե ինչու այսօր Մաշտոցի պուրակում չէր«Որքան գիտեմ հայտարարությունը, որ երեկ տարածվել է, այնտեղ խոսք է գնում այն մասին, որ այսօր ժամը 13-ին լրանում է ինչ-որ ժամկետ, բայց չի ասվել, որ ժամը 13-ին …
18:00 • 03.04.12Նիգերիայում ցուցարարները փակել են Նիգերի դելտան` կոմունալ պահանջների բարելավման պահանջովՇուրջ 1000 ցուցարար Նիգերիայում շրջափակել են Նիգեր գետի դելտան, որպեսզի կանխեն Shell-ի աշխատակիցների մուտքը դեպի նավթային հանքավայրեր:
17:36 • 03.04.12Մերկ կանայք ավստրալական ցուցահանդեսի մաս կլինենՑուցահանդեսին իրենց մասնակցությունը կունենան մերկ և կիսամերկ կանայք, որոնք իրենց շարժումներով և հագուստով կլրացնեն արվեստագետների աշխատանքները։
17:34 • 03.04.12Սերժ Սարգսյանն ընդունել է Բուլղարիայի վարչապետ Բոյկո ԲորիսովինԶրուցակիցներն ընդգծել են, որ հայ և բուլղար ժողովուրդների միջև պատմական խոր արմատներ ունեցող ջերմ, բարեկամական հարաբերություններն ամուր հիմք են ...
16:57 • 03.04.12Հայաստան ներկրվող գազի գինը չի բարձրացել. Շուշան Սարդարյան«Նման բան չկա։ Այդ լուրերը, որ շրջանառվում են գազի գնի թանկացման համար կեղծ են։ Մենք ինչ սակագնով գնում ենք գազը, այդպես էլ կշարունակենք ձեռք բերել»։
16:49 • 03.04.12Ավստրալուհին մահացել է լոգանքի ժամանակ ստացած այրվածքներիցԱվստրալիայի Ֆլինդերսի բնակչուհին լոգանքի ժամանակ, սխալմամբ ծորակից միացրել տաք ջուրը, ինչի հետևանքով այրել է մարմնի 75%-ը:
16:47 • 03.04.12Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակությանըՀանդիպմանը կողմերը հանգամանալից քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրությունները ժողովրդավարական ընտրական գործընթացի սկզբունքներին համապատասխան անցկացնելու հրամայականը։
