Իրադարձային
-ից
-ը
12:40 • 04.03.12Շևարդնաձեն ողջունել է Ռուսաստանի ու Վրաստանի «լավ տրամադրվածությունը»Նա ողջունել է Վրաստանի` ռուսների համար վիզային ռեժիմը վերացնելու և Ռուսաստանի ԱԳՆ-ի` դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու շուրջ բանակցություններ սկսելու առաջարկը:
12:19 • 04.03.12Բրազիլիայի կառավարությունը բոյկոտ է հայտարարել FIFA-ի գլխավոր քարտուղարինԲրազիլիայի սպորտի նախարարն ընդգծել էր, որ բրազիլացիները դադարեցնում են հարաբերությունները կոնկրետ Վալկի, և ոչ FIFA-ի հետ:
11:45 • 04.03.12Դուբլինյան տաճարից գողացել են քաղաքի հովանավորի սիրտըՍրբի սիրտը պահվում էր տաճարի ներսում, երկաթյա վանդակի մեջ դրված փայտե տարայում: Հավանաբար, հանցագործին հարկավոր է եղել հենց սիրտը, քանի որ ոսկե իրին նա ձեռք չի տվել:
11:13 • 04.03.12ԱՄՆ-ում տորնադոն խլել է 39 մարդու կյանքՏորնադոյի հետևանքով 20 մարդ մահացել է Կենտուկիում, 14-ը` Ինդիանայում, 3-ը` Օհայոյում, մեկական` Ալաբամայում ու Ջորջիայում:
10:56 • 04.03.12ՌԴ ընտրատեղամասում մարդ է մահացելԻնչպես հաղորդել են Ներքին գործերի նախարարությունից, նախնական տեղեկությունների համաձայն` տղամարդը մահացել է սրտի սուր անբավարարության հետևանքով:
10:37 • 04.03.12Ժիրինովսկուն դուր չեն եկել քվեախցիկներըՆա քննադատել է քվեախցիկները, հայտարարելով, որ «սա ոչ թե խցիկ է, այլ փարախ»: «Ես տեսնում եմ, թե ինչ է անում մարդը քվեախցում:Սա գաղտնի քվեարկության համար նախատեսված խցիկ չէ»,- ասել է թեկնածուն:
10:15 • 04.03.12Լեհաստանում գնացքների բախման հետևանքով 14 մարդ է զոհվել«Սա մեր պատմության մեջ ամենաողբերգական երկաթուղային աղետն է: Զոհերի մասին տեղեկությունները դեռ մի քանի ժամ հստակ չեն լինի»,- ասել է վարչապետը` հավելելով, որ փրկարարական աշխատանքները շարունակվում են:
09:22 • 04.03.12Միթ Ռոմնին հաղթել է Վաշինգտոնի «փրայմերիզում»CNN-ի համաձայն`Ռոմնին, նախնական արդյունքներով, հավաքել է 40%-ից ավելի ձայն: Տեխասից կոնգրեսական Ռոն Փոլն ու Փենսիլվանիայից նախկին սենատոր Ռիկ Սանտորումը` մոտ 20%-ական տոկոս:
09:00 • 04.03.12Պրոխորովը նախագահի թեկնածուներից առաջինն է քվեարկել«Ես շատ ուրախ եմ, որ առաջին թեկնածուն եմ, ով քվեարկում է մեր երկրի կենտրոնում: Ես ընտրում եմ նոր Ռուսաստան: Ամեն ինչ դեռ նոր է սկսվում»,-ասել է Պրոխորովը:
08:37 • 04.03.12Ռուսաստանի Դաշնությունը նախագահ է ընտրումՌուսաստանի Դաշնության և նրա սահմաններից դուրս ավելի քան 95.000 ընտրատեղամասերում այսօր մեկնարկել են նախագահական ընտրությունները: Նախագահի պաշտոնի համար պայքարում է հինգ թեկնածու:
04:15 • 04.03.12Հայտնի է դարձել «Միսս Ռուսաստան–2012»–ը (լուսանկարներ, տեսանյութ)«Միսս Ռուսաստան-2011» Նատալի Գանտիմուրովան Ելիզավետային է փոխանցել 1 մլն դոլար արժողությամբ թագը։ Հաղթող գեղեցկուհուն է նվիրվել նաև 100 հազ դոլար դրամական պարգև:
21:04 • 03.03.12Տաջիկստանի իշխանությունները Facebook-ը արգելափակել ենՏաջիկստանի բոլոր ինտերնետ և բջջային ընկերությունները փաստացի կախման մեջ են կառավարությանն առընթեր կապի ծառայությունից, քանի որ այդ պեըական մարմինն է տրամադրում բջջային և ինտերնետ կապի արտոնագրերը:
19:40 • 03.03.12ԱՄՆ-ն Իրանի շուրջ ավիակիր խմբավորումներ է կուտակումԱՄՆ-ի ՌԾՈւ-ի ավիակիր հարվածային խմբավորումը` Carl Vinson միջուկային ավիակրի գլխավորությամբ, գտնվում է Պարսից ծոցում: Իրանի հարավային սահմաների մոտ են նաև հածանավ և էսմինեց` 50 Tomahawk հրթիռներով:
19:23 • 03.03.12Իրանի խորհրդարանական ընտրություններում ընտրողների մասնակցությունը 64,2% է կազմելԸնտրազանգվածի ակտիվությունը մայրաքաղաքային շրջանում կազմել է 52%, իսկ Թեհրանում` 48%: Նախարարը հաղորդել է, որ 207 ընտրատարածքներից 145-ում ձայների հաշվարկը ավարտված է:
16:58 • 03.03.12Հայկական կողմի արձակած կրակից ադրբեջանցի 2 զինվոր է սպանվել. SalamNewsԳործակալությունը նշում է, որ դեպքը տեղի է ունեցել մարտի 2-ի լույս 3-ի գիշերը:
