Բրազիլիայի կառավարությունը բոյկոտ է հայտարարել FIFA-ի գլխավոր քարտուղարին
Բրազիլիայի կառավարությունը հրաժարվել է 2014 թ. երկրում անցկացվելիք աշխարհի առաջնության նախապատրաստական հարցերի շուրջ Ֆուտբոլի միջազգային ասոցիացիայի (FIFA) գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկի հետ հետագա բանակցություններից:
Ինչպես հաղորդում է Maisfutebol-ը, Բրազիլիայի սպորտի նախարար Ալդու Ռեբելուի հայտարարությունը հետևել է գլխավոր քարտուղարի քննադատական հայտարարություններին: Ժերոմ Վալկը կասկածներ էր հայտնել Աշխարհի գավաթի խաղերն անցկացնելու Բրազիլիայի պատրաստակամությանը: Ըստ Վալկի` շինարարական աշխատանքներն ընթանում են ժամանակացույցի խիստ խախտումով:
«Բրազիլացիներն ավելի շատ ձգտում են հաղթել առաջնությունում, քան պատշաճ մակարդակով անցկացնել այն»,-ասել էր Ժերոմ Վալկը:
Բրազիլիայի սպորտի նախարարն ընդգծել էր, որ բրազիլացիները դադարեցնում են հարաբերությունները կոնկրետ Վալկի, և ոչ FIFA-ի հետ:









