ՌԴ ընտրատեղամասում մարդ է մահացել

10:56 • 04.03.12

Ռուսաստանի Դաշնությունում անցկացվող նախագահական ընտրություններին մասնակցելու նպատակով Զելենոգրադի ընտրատեղամաս այցելած տղամարդը մահացել է: Ինչպես հաղորդում է vz.ru-ն, 66-ամյա տղամարդը մահացել է մինչ շտապ օգնության ժամանումը:

Ինչպես հաղորդել են Ներքին գործերի նախարարությունից, նախնական տեղեկությունների համաձայն` տղամարդը մահացել է սրտի սուր անբավարարության հետևանքով: