Շևարդնաձեն ողջունել է Ռուսաստանի ու Վրաստանի «լավ տրամադրվածությունը»
Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն ողջունել է իր երկրում և հարևան Ռուսաստանում վերջին օրերին հնչող երկկողմ բանակցությունների վերսկսման ու վիզային ռեժիմը վերացնելու պատրաստակամության մասին լուրերը:
Ինչպես հաղորդում է vz.ru գործակալությունը, մեկնաբանելով Վրաստանի` ռուսների համար վիզային ռեժիմը վերացնելու և Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության` դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու շուրջ բանակցություններ սկսելու առաջարկը (դրանք վերացվել էին 2008թ. օգոստոսին, ռուս- վրացական պատերազմից հետո), նա լրագրողներին ասել է, որ «այս ամենը դրական քայլեր են երկու կողմից էլ»:
«Ես ողջունում եմ այդ քայլերը»,- ասել է նա:
Ավելի վաղ Շևարդնաձեն իր երկրի իշխանություններին Ռուսաստանի հետ բանակցելու կոչ էր արել` գտնելով, որ դա է իր երկրի բոլոր խնդիրների լուծման հնարավոր տարբերակը:









