ԱՄՆ-ում տորնադոն խլել է 39 մարդու կյանք

11:13 • 04.03.12

Միացյալ Նահանգներում տարերային աղետի զոհերի թիվն ավելացել է` հասնելով 39-ի: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, տորնադոյի հետևանքով 20 մարդ մահացել է Կենտուկիում, 14-ը` Ինդիանայում, 3-ը` Օհայոյում, մեկական` Ալաբամայում ու Ջորջիայում:

Տարերքը գրեթե ամբողջությամբ ավերել է Ինդիանայի Մերիսվիլ քաղաքը: