Պրոխորովը նախագահի թեկնածուներից առաջինն է քվեարկել

09:00 • 04.03.12

 

Ռուսաստանի Դաշնությունում անցկացվող նախագահական ընտրություններին նախագահի թեկնածուներից ամենաառաջինը մասնակցել է միլիարդատեր Միխայիլ Պրոխորովը: Ինչպես հաղորդում է է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, նա այցելել է Կրասնոյարսկի երկրամասի «13 մարտիկների հիշատակին» գյուղի ընտրատեղամաս (նա գրանցված է հենց այս երկրամասի Երուդա գյուղում):

«Ես շատ ուրախ եմ, որ առաջին թեկնածուն եմ, ով քվեարկում է մեր երկրի կենտրոնում: Ես ընտրում եմ նոր Ռուսաստան: Ամեն ինչ դեռ նոր է սկսվում»,-ասել է Պրոխորովը:

Նա մտադիր է հենց այսօր էլ վերադառնալ Մոսկվա` երեկոյան տարբեր թոք-շոուների մասնակցելու նպատակով, որոնց ժամանակ կքննարկվեն ընտրությունները:

Գործարարի մրցակիցներն են վարչապետ, «Միասնական Ռուաստան» կուսակցությունից առաջադրված Վլադիմիր Պուտինը, Լիբերալ- դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը, «Արդար Ռուսաստան»-ի առաջնորդ Սերգեյ Միրոնովը: