Դուբլինյան տաճարից գողացել են քաղաքի հովանավորի սիրտը

11:45 • 04.03.12

Դուբլինի Քրիստոսի տաճարից գողացել են 12-րդ դարի արքեպիսկոպոս Լոուրենս Օ'Թուլի մասունքները: Օ'Թուլը համարվում է նաև Իռլանդիայի մայրաքաղաքի հովանավորը:

Ինչպես հաղորդում է BBC News-ը, սրբի սիրտը պահվում էր տաճարի ներսում, երկաթյա վանդակի մեջ դրված փայտե տարայում: Հավանաբար, հանցագործին հարկավոր է եղել հենց սիրտը, քանի որ ոսկե իրին նա ձեռք չի տվել:

Ոստիկանությունը հանցագործին դեռ չի հայտնաբերել: