Իրադարձային
-ից
-ը
13:34 • 29.02.12Ռուսաստանն Իսրայելին է փոխանցել իրանական «С-300» համակարգը կոտրելու գաղտնագրեր. WikiLeaksԻսրայելը Ռուսաստանին է փոխանցել Վրաստանին մատակարարվող անօդաչու սարքերի գաղտնագրերը, փոխարենը` ստացել իրանական հակաօդային պաշտպանության համակարգերը կոտրելու գաղտնագրեր:
13:33 • 29.02.12Կայացել է «Զարգացման հայկական գործակալություն» խորհրդի նիստՆիստում քննարկվել են արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության իրականացման մեխանիզմին առնչվող հարցեր:
13:26 • 29.02.12Իտալացին մահացել է որդու առևանգման մասին տեղեկանալուց հետոՀոր` Պաոլո Մոնտիին Իտալիայում ներկայացել է մի անհայտ անձ և փաստաբան Մոնտիից որդուն վերադարձնելու համար պահանջել 300 հազ. եվրո: Սակայն հայրը չի դիմացել նորությանը և մահացել է սրտի կաթվածից:
13:24 • 29.02.12Իշխանությունները հասկացել են, որ իրենց թշնամիները չենք, այլ բարեկամները. Արտաշես Գեղամյան (լուսանկարներ)Այսօր Կառավարության ընդունելությունների տանը Արտաշես Գեղամյանը ներկայացրեց «Եվրասիական միությունը մեր ապագան է» իր 10–րդ գիրքը, որին ներկա էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
13:08 • 29.02.12ԼՂ ՊԲ–ն հերքում է ադրբեջանցի սպա վիրավորելու լուրը«Դա հերթական նպատակաուղղված ապատեղեկատվություն է, որն առավելապես միտված է մի կողմից միջազգային հանրության շրջանում հայկական զինուժը ներկայացնել նախահարձակի դերում»,– նշված է հաղորդագրությունում։
13:06 • 29.02.12Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով եղել է ՍինգապուրումՔննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, տնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները։
13:03 • 29.02.12Վայոմինգի սենատը մերժել է «Աշխարհի վերջի» մասին օրինագիծըՓաստաթղթում առաջարկ է արվել ստեղծել սեփական տարամադրամ և բանակ: Օրինագծին կողմ քվեարկել է 27, դեմ` 30 սենատոր:
12:46 • 29.02.12Հաշվառման նոր համակարգի շնորհիվ մեռյալ հոգիներն այլևս կենսաթոշակ չեն ստանաՆոր համակարգի ճշտումներից հետո կենսաթոշակառուների թիվը 11.000 -ով պակասել է, ինչ շնորհիվ հնարավոր է դարձել պետբյուջեից խնայել 11 մլրդ դրամ։
12:45 • 29.02.12Ամբողջությամբ համամասնականին անցնելու մասին օրինագիծը չընդունվեցՕրինագծին կողմ են քվեարկել «Ժառանգություն» և Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության պատգամավորները, ինչպես նաև մի քանի պատգամավորներ ԲՀԿ–ից։
12:27 • 29.02.12«Արմավիան» և ռուսական «Տրանսաէրոն» կհամագործակցեն«Սա ավելի հարմարավետ կլինի մեր ուղևորների համար, քանի որ այս ընկերությունը մասագիտացած է դեպի հեռավոր երկրներ թռիչքներ կատարելու մեջ»։
12:27 • 29.02.12Սեպտեմբերի 11-ի զոհերի աճյունները նետվել են աղբավայրՍպիտակ տունն անհանգստություն է հայտնել Դովերում աճյունների հետ նման կերպ վարվելու կապակցությամբ: ԱՄՆ վարչակարգը կոչ է արել Պենտագոնին կառուցվածքային բարեփոխումներ իրականացնել:
12:13 • 29.02.12ԱՄՆ-ում փրկարար ուղղաթիռ է կործանվելՈւղղաթիռում գտնվող անձանցից մեկի գտնվելու վայրը հաջողվել է պարզել. նա վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
12:07 • 29.02.12Պայթյուն ԱֆղանստանումՈստիկանության տվյալով` ահաբեկիչը հավանաբար պատկանում է «Տալիբան» ահաբեկչական կազմակերպությանը: Սակայն տալիբները կատարվածի վերաբերյալ դեռ տեղեկություններ չեն հայտնում:
12:02 • 29.02.12Բանկային գաղտնիքի վերանալու մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում. ԿԲԱյս ամսվա սկզբում հայտնված մի տեղեկատվության կապակցությամբ, թե բանկային գաղտնիքը Եվրոպայում կարող է վերացվել, Tert.am–ը մեկնաբանություններ էր խնդրել ՀՀ Կենտրոնական բանկից։
11:54 • 29.02.12Միսակ Սարգսյանը չի հեռացել ՕԵԿ–ից. Հեղինե Բիշարյան«Ուղղակի նա մոտ 10-15 օր առաջ սրտի շատ ծանր նոպա ունեցավ և դժվարանում է կատարել իր պարտականությունները»:
