Պայթյուն Աֆղանստանում

12:07 • 29.02.12

Աֆղանստանի Լաշկարգահ քաղաքի կենտրոնում առավոտյան մահապաարտ ահաբեկիչը պայթեցրել է ականապատ մեքենան: Պայթյունի արդյունքում ահաբեկիչը տեղում մահացել է, ևս 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվաքներ: Տուժածների թվում են ոստիկանության մեկ աշխատակից և 6 քաղաքացիական:

Ոստիկանության տվյալով` ահաբեկիչը հավանաբար պատկանում է «Տալիբան» ահաբեկչական կազմակերպությանը: Սակայն տալիբները կատարվածի վերաբերյալ դեռ տեղեկություններ չեն հայտնում:

Միաժամանակ ականատեսների վկայությամբ`մահապարտ ահաբեկիչը ռումբն ուղղել է ՆԱՏՕ-ի ուղեկցող ստորաբաժանման ուղղությամբ, որն անցնում էր ոստիկանության հենակետի կողքով, գրում է «ՌԻԱ Նովոստին»: