Իշխանությունները հասկացել են, որ իրենց թշնամիները չենք, այլ բարեկամները. Արտաշես Գեղամյան (լուսանկարներ)

13:24 • 29.02.12

Այն որ «Ազգային Միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը մասնակցելու է առաջիկա ԱԺ ընտրություններին, նա դրանում կասկած չունի։ Այնուամենայնիվ, նա դեռևս չգիտի, թե որ ձևաչափով։ «Այդ որոշումը ընդունողը ՀՀԿ–ի գործադիր մարմինն է և ԱՄ ղեկավարությունը։ Իմ որոշելիք հարցը չէ։

Իմ առաջադրվելու մասին բոլոր լուրերի մասին տեղեկանում եմ մամուլից և մտածում՝ ուզողը կուրախանա, չուզողը կտխրի։ Այս մասին նա ասաց Կառավարության ընդունելությունների տանը կայացած «Եվրասիական միությունը մեր ապագան է» իր 10–րդ գրքի շնորհանդեսին, որին ներկա էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Այն հարցին, թե ինչը ստիպեց այսօր համագործակցել իշխանության հետ, այն պարագայում 2003-04թթ. նա խխնդիրներ ուներ նույն իշխանության հետ, Գեղամյանը պատասխանեց. ««Ազգային միաբանությունը» 15 տարի է գործում է և միշտ բարձրացրել է երկրի թերություններին վերաբերող հարցերը։ Մենք հալածվել ենք իշխանության կողմից, ենթարկվել ենք հետապնդումների, խուզարկել են մեր տները։ 2008թ.–ից հետո իշխանությունները հասկացել են, որ իրենց թշնամիները չենք, այլ բարեկամները»,– ասաց նա և ավելացրե, որ փոխվել է իր հոդվածների տոնայնությունը, բայց ոչ բովանդակությունը։