Իտալացին մահացել է որդու առևանգման մասին տեղեկանալուց հետո

13:26 • 29.02.12

Սանկտ Պետերբուրգում հանցագործների խումբն առևանգել էին իտալերեն լեզվի ուսուցիչ Էդոարդո Մոնտիին:

Հանցագործները տեղյակ են եղել, որ տղամարդը հարուստ ընտանքից է և նախատեսել են գումար պահանջել:

Այսպես, փետրվարի 15-ին հորը` Պաոլո Մոնտիին Իտալիայում ներկայացել է մի անհայտ անձ և փաստաբան Մոնտիից որդուն վերադարձնելու համար պահանջել 300 հազ. եվրո: Սակայն հայրը չի դիմացել նորությանը և մահացել է սրտի կաթվածից, գրում է Rosbalt.ru-ն:

Ոստիկանության միջամտությամբ իտալացուն բաց են թողել, իսկ հանցագործներին ձերբակալել: