ԱՄՆ-ում փրկարար ուղղաթիռ է կործանվել

12:13 • 29.02.12

ԱՄՆ Ալաբամա նահանգում հերթապահության ժամանակ կործանվել է առափնյա անվտանգության ծառայության ուղղաթիռը, որում գտնվել է 4 մարդ: Ինչպես հաղորդում է lifenews-ը, ուղղաթիռը կործանվել է Մոբայլ նեղուցի մերձակայքում:

Ուղղաթիռում գտնվող անձանցից մեկի գտնվելու վայրը հաջողվել է պարզել. նա վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Երեքը համարվում են անհայտ կորած: Նրանց որոնողական աշխատանքները շարունակվում են: