Իրադարձային
-ից
-ը
13:16 • 20.02.12Ռուս մայորն անչափահասների հետ օրգիաներ է կազմակերպել2011թ. հունիսին ոստիկանության սպան իր տանը մոտ 15 ժամ սեռական ոտնձգություններ է իրականացրել 13-ամյա աղջնակի նկատմամբ: Նույն ամսում մանկապիղծի տանը տեղի են ունեցել ևս մի քանի սեռական խրախճանքներ:
13:10 • 20.02.12Լևոն Զուրաբյանը նմանություն է տեսնում հայաստանյան ընտրությունների ու «Գլադիատոր» ֆիլմի մի դրվագի մեջԼևոն Զուրաբյանի կարծիքով՝ «կասկած չկա, որ Սասունը հաղթել է», սակայն նա տարօրինակ է համարում այն, որ ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցողների թիվը մոտ 41 հազ.–ից, այս անգամ հասել էր 44 հազ.-ի:
12:55 • 20.02.12Ստյոպա Սաֆարյանը հիվանդանոցում է. կոտրել է ձեռքըԱյս պահին հիվանդանոցում նորից նկարում են նրա ձեռքը, որն արդեն գիպս է դրվել։ Սաֆարյանը նաև ասաց, որ կոտրվել է աջ ձեռքի դաստակը։
12:47 • 20.02.12Բաց նամակով Սերժ Սարգսյանին կոչ են անում զբաղվել Մաշտոցի այգու խնդրով«Այսօր մեր քաղաքում ոչ մի կանաչ գոտի չպետք է վերածվի առևտրային տարածքի, մեր քաղաքի օդի կեղտոտվածությունը հաշվի առնելով, ինչպես նաև այգիների սակավաթիվ լինելու հանգամանքով»:
12:46 • 20.02.12Մարգար Օհանյանի պաշտպանը հանդես է գալիս իր պաշտպանյալին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությամբՆախկինում արված նման միջնորդությունը դատարանը չէր բավարարել, քանի որ, ըստ դատարանի, Օհանյանը կարող է վկաների վրա ազդեցություն ունենալ: Այժմ այդ խնդիրը չկա։
12:39 • 20.02.12Հնդկաստանում հրմշտոցի արդյունքում 6 մարդ է զոհվելԻրավապահ մարմինների ներկայացուցիչների հաղորդմամբ` ծեծկռտուքը սկսվել է այն ժամանակ, երբ երկու մեքենաներ արգելափակել էին տոնավաճառի մուտքը:
12:36 • 20.02.12Եգիպտոսի կառավարությունը արգելել է մզկիթները նախագահի թեկնածուների բեմահարթակ դարձնելԿառավարությունը հատուկ հրահանգել է կրոնական հարցերով զբաղվող մարմիններին` վերահսկել, որպեսզի մզիթները քաղաքական հավաքատեղիներ չդառնան, ինչն իսլամում մեղք է համարվում:
12:25 • 20.02.12Մասիսում 23-ամյա աղջիկը մեղադրվում է անզգուշությամբ մահ պատճառելու մեջԸստ ոստիկանության հաղորդագրության՝ նա 2012թ. փետրվարի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 109 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
12:23 • 20.02.12ՀԱԿ–ը բոլոր 41 ընտրատարածքներում թեկնածուներ կառաջադրի և կպատերազմի իշխանությունների հետ«Մենք պատերազմելու ենք իշխանությունների դեմ, և կհամագործակցենք ցանկացածի հետ, ով պատրաստ է պատերազմել»,– այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:
12:22 • 20.02.12Խոջալուի 20-ամյա բնակչուհին «արդարություն» է պահանջում Սարկոզիից«Ցանկանում եմ հավատալ, որ Դուք և Ձեր գլխավորած կուսակցությունը կնախաձեռնեք Սենատում Խոջալուի ցեղասպանության ճանաչման օրենքի քննարկումը:Դրանով Դուք կփոխեք Ձեր մասին կարծիքն Ադրբեջանում»,- գրել է նա:
12:07 • 20.02.12Նրանք հասկացան, որ մարդիկ ինքնորոշվել և ապրում են այս տարածքում. Գագիկ ՄելիքյանՀՀԿ–ական պատգամավոր Գագիկ Մելիքյանն իր տպավորություններն է փոխանցել ետրվարի 16-18-ը Ստեփանակերտում անցկացված ԼՂՀ անկախության քսանամյակին նվիրված գիտաժողովից։
12:06 • 20.02.12Ռոբերտ Քոչարյանը հանրապետականներին ստիպեց մտահոգվել վաղվա օրվա մասին. «Նեզավիսիմայա գազետա»«Նեզավիսիմայա գազետա» պարբերականի հոդվածագիրը «ԱՊՀ երկրները. վաղվա օրվա համար մտահոգվելով» վերտառությամբ հոդվածում անդրադարձել է ԱՊՀ մի քանի երկրների քաղաքական կյանքում տեղի ունեցող զարգացումներին:
11:47 • 20.02.12Ֆրանսիայի նախագահի թեկնածուն սպառնալիքներով նամակ է ստացելՖրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Օլանդը փետրվարի 16-ին Պերպինյան քաղաքից փոստով մի նամակ է ստացել, որտեղ եղել է գեներալ Շառլ դը Գոլի լուսանկարը և երկտող`«դեռ ամեն ինչ լավ է»:
11:44 • 20.02.12Ադրբեջանական բանակը լայնածավալ զորավարժություններ է սկսելՆախարար Սաֆար Աբիևի գլխավորած զորավարժություններին մասնակցում են Ադրբեջանի Զինված ուժերի ռազմաօդային ու ցամաքային զորքերը:
11:32 • 20.02.12ԱՄՆ-ն Իրանի վրա հարձակումը վաղաժամ է համարումԴեմփսին իրանական կառավարությանը համարում է միջազգային հրապարակում «ռացիոնալ խաղացող», այդ իսկ պատճառով ԱՄՆ-ի համար լավագույն տարբերակը Թեհրանին համոզելն է հրաժարվել միջուկային հավակնություններից:
