Ադրբեջանական բանակը լայնածավալ զորավարժություններ է սկսել

11:44 • 20.02.12

Ադրբեջանի բանակը հերթական զորավարժություններն է անցկացնում ճակատային գոտում: Ինչպես հաղորդում է SalamNews-ը` վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը, նախարար Սաֆար Աբիևի գլխավորած զորավարժություններին մասնակցում են Ադրբեջանի Զինված ուժերի ռազմաօդային ու ցամաքային զորքերը:

Վարժանքների ժամանակ կօգտագործվի ժամանակակից տեխնիկա և սպառազինություն: Դրանք կտևեն մինչև  այս շաբաթվա վերջ: