Եգիպտոսի կառավարությունը արգելել է մզկիթները նախագահի թեկնածուների բեմահարթակ դարձնել

12:36 • 20.02.12

Եգիպտոսի կառտավարությունը արգելել է նախագահի բոլոր թեկնածուներին օգտագործել երկրի մզկիթներն իրենց նախընտրական քարոզաարշավի իրականացման համար, տեղեկացնում է Russia Today-ը:

Կառավարությունը հատուկ հրահանգել է կրոնական հարցերով զբաղվող մարմիններին` վերահսկել, որպեսզի մզիթները քաղաքական հավաքատեղիներ չդառնան, ինչն իսլամում մեղք է համարվում:

Նախագահի թակնածուների գրանցումը կսկսվի մարտի 10-ից:

Հիշեցնենք, որ մի շարք իսլամիստական խմբավորումներ, Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին պաշտոնանկ անելու նպատակով, երկրի մզկիթները վերածել էին քաղաքական հավաքատեղիների: