Ֆրանսիայի նախագահի թեկնածուն սպառնալիքներով նամակ է ստացել

11:47 • 20.02.12

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Օլանդը փետրվարի 16-ին Պերպինյան քաղաքից փոստով մի նամակ է ստացել, որտեղ եղել է գեներալ Շառլ դը Գոլի լուսանկարը և երկտող`«դեռ ամեն ինչ լավ է»:

Նամակի հեղինակը ծրարում տեղադրել է նաև Բորիս Վիանի ստեղծագործությունից մի հատված, որն արտահայտում է Օլանդի բացասական վերաբերմունքը Եվրամիության անդամ չհանդիսացող օտարերկրացիների և միասեռ ամուսնությունների հանդեպ:

Le Parisien պարբերականի տվյալով`այս պահին Փարիզի ոստիկանության քրեական բաժանմունքը պարզում է հասցեատիրոջ ինքնությունը:

Հավելենք, որ Ֆրանսիայում նախագահական ընտրապայքարի շրջանում նամակն Օլանդին ուղղված առաջին սպառնալիքը չէ: