ՀԱԿ–ը բոլոր 41 ընտրատարածքներում թեկնածուներ կառաջադրի և կպատերազմի իշխանությունների հետ
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը պատրաստվում է մեծամասնական ընտրակարգով բոլոր 41 ընտրատարածքներում առաջադրել սեփական թեկնածուներին։ Այդ մասին այսօր կայացած ասուլիսին հայտարարեց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը։ Վերջինս հայտարարեց նաև, որ իրենք պատրաստ են համագործակցել բոլոր ուժերի հետ՝ ստեղծել միասնական շտաբեր։
«Մենք պատերազմելու ենք իշխանությունների դեմ, և կհամագործակցենք ցանկացածի հետ, ով պատրաստ է պատերազմել»,– ասաց Զուրաբյանը:









