Բաց նամակով Սերժ Սարգսյանին կոչ են անում զբաղվել Մաշտոցի այգու խնդրով

12:47 • 20.02.12

«Միացյալ երիտասարդական լիգա» երիտասարդականշարժումը բաց նամակ է հղել նախագահ Սերժ Սարգսյանի՝ կոչ անելով զբաղվել Մաշտոցի այգում շինարարությամբ։

«Հարգարժան Պարոն Նախագահ Սերժ Սարգսյան, «Միացյալ երիտասարդական լիգա» երիտասարդական շարժումը հավատացած լինելով ձեր` բարի կամքի դրսևորմանը, կոչ է անում զբաղվել Մաշտոցի այգու շինարարության հիմնախնդրով:

Այսօր մեր քաղաքում ոչ մի կանաչ գոտի չպետք է վերածվի առևտրային տարածքի՝ հաշվի առնելով մեր քաղաքի օդի կեղտոտվածությունը, ինչպես նաև այգիների սակավաթիվ լինելու հանգամանքով:

Հասկանալի է նաև այն հանգամանքը, որ այդ կրպակատերերը և իրենց աշխատակիցները կդառնան գործազուրկ, այդ իսկ պատճառով մենք առաջարկում ենք կրպակները քաղաքի կենտրոնական հատվածից տեղափոխել քաղաքի այլ հատվածներ, օրինակ Նոր-Նորք, Դավիթաշեն և այլ վայրեր»,– ասվում է հայտարարությունում։