Ստյոպա Սաֆարյանը հիվանդանոցում է. կոտրել է ձեռքը

12:55 • 20.02.12

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը կոտրել աջ ձեռքը և այս պահին գտնվում է «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի հիվանդանոցում»։

Tert.am–ի հետ զրույցում Ստյոպա Սաֆարյանն ասաց , որ ձեռքը կոտրել է ուրբաթ օրը՝ Մոսկովյան փողոցում։

Այս պահին հիվանդանոցում նորից նկարում են նրա ձեռքը, որն արդեն գիպս է դրվել։ Սաֆարյանը նաև ասաց, որ կոտրվել է աջ ձեռքի դաստակը։