Իրադարձային
-ից
-ը
17:24 • 20.02.12«Բուծիկը» ազատագրված է, մնաց ԹեղուտըՄի քիչ սպասելուց հետո ապակիներով բեռնված մեքենան հեռացավ, ինչն առաջացրեց ակտիվիստների բուռն ուրախությունը, որը դրսևորվեց անգամ մեքենայի հետևից՝ «հիկտի՛ր» վանկարկումով:
17:21 • 20.02.12Գյումրեցիները Թուրքիայում թրաֆիքինգի զոհ են դարձել. հարուցվել է քրեական գործՓաստի առթիվ ՀՀ ոստիկանության Շիրակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ և մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:
17:12 • 20.02.12Մենուա Հարությունյանն ու Արմեն Մարտիրոսյանը դեմ են ԱԺ-ի արհեստական երիտասարդացմանը«Եթե ավազակ պատգամավորին փոխարինելու է պոտենցալ ավազակ երիտասարդը, ապա պետք չէ»։
17:11 • 20.02.12Բնակիչներին պատկանող ավելի քան 380 մլն դրամի գույքը գրավադրած ընկերության տնօրենի դեմ գործ է հարուցվելԸնկերությունը տնօրենը պարտավորվել էր 36 ամիսների ընթացքում կառուցել և սեփականատերերին տրամադրել համարժեք բնակմակերեսներ կամ այլ փոխհատուցում, մինչդեռ ...
17:08 • 20.02.12Սիրիական ընդդիմության համար Հորդանանում մոտ 11 հազ գրոհային են պատրաստումՆշվում է, որ նախագիծը, ամենայն հավանականությամբ` ֆինանսավորվում է Կատարի և Սաուդյան Արաբիայի կողմից, որոնք ակտիվորեն աջակցում են Սիրիայի ընդիմությանը:
16:48 • 20.02.12Այ լրագրողներ ջան, ինչի՞, իմ թոռներն են նայում, ասում են պապին յուրացնող ա. Մարգար Օհանյանը ցուցմունք տվեցՕհանյանը հրաժարվեց իրեն վերագրվող մեղադրանքներից՝ ասելով, որ ինքը չէր կարող յուրացում կատարել, քանի որ ինքը դրա կարիքը չի ունեցել և այս ամենը «իր գլխին սարքել են» անձնական շահագրգռվածության հետևանքով:
16:47 • 20.02.12Վարդան Այվազյանը դեռ չի որոշել կառաջադրվի գալիք խորհրդարանում, թե ոչԱյվազյանը որոշում կկայացնի ՀՀԿ համագումարից հետո, որը տեղի կունենա մարտի 10-ին:
16:44 • 20.02.12Սանկտ Պետերբուրգի դատարանը հետաձգել է հայ «տաքսիստ-թունավորչի» դատավճռի հրապարակումըՄեղադրող կողմը ցմահ ազատազրկում է պահանջում Գալստյանի համար, քանի որ, նրանց պնդմամբ, տաքսու 7 ուղևոր է մահացել։
16:38 • 20.02.12Իրանական նավերը խլացնելու են սիրիացի ընդդիմադիրների կապըՍիրիական իշխանությունները վերջերս հայտնաբերել են, որ ընդդիմադիրների զրույցներին հետևելն առավել դժվարացել է` վերջիններիս կողմից կապի պաշտպանված միջոցների անցնելուց հետո:
16:17 • 20.02.12Վահան Հովհաննիսյանը Մաշտոցի այգու խնդրի կապակցությամբ նամակ է հղել Երևանի քաղաքապետին«Խնդրում ենք հնարավորինս կարճ ժամկետում հրավիրել հանրային քննարկում` իրազեկելու վերոհիշյալ տարածքի առնչությամբ քաղաքապետարանի ծրագիրը»,– մասնավորապես ասված է նամակում։
16:13 • 20.02.12Վրաստանում յուրաքանչյուր ընտանիքի 13 դոլարանոց էներգովաուչեր կտրամադրվիՎարչապետ Նիկա Գիլաուրին հայտնել է, որ վաուչերների տրամադրման գործընթացը կսկսվի վաղը: Ծրագրված է բնակչությանը բաժանել 1 լն 200 հազ էներգովաուչեր:
15:54 • 20.02.12Սիրիայում են թուրք և իսրայելցի հատուկջոկատայինները. մամուլՀանգստյան օրերին սիրիական բանակը պատանդ է վերցրել 50 թուրք հետախույզ զինվորականների, որոնք ռազմական գործի հմտություններին են սովորեցրել սիրիական ընդդիմության մարտական խմբավորումներին:
15:52 • 20.02.12Ոստիկանությունն առգրավել է «Արայի» սեփականատիրոջ գործով սենսացիոն բացահայտում պարունակող խտասկավառակը (տեսանյութ)Օրեր առաջ «Արայ» ընկերության սեփականատիրոջ՝ Արմեն Պետրոսյանի քրոջը անուղղակի ձևով տրամադրված տեսանյութը նոր լույս է սփռում ինքնասպանություն գործած գործարարի գործի վրա։
15:19 • 20.02.12Դժվար թե խորհրդարանում լուրջ վերադասավորում լինի. Վարդան Այվազյան«Կարծում եմ, որ ՀԱԿ-ն էլ ներկայացված լինի, դաշնակցությունն էլ կլինի, ՕԵԿ-ն էլ լուրջ շանսեր ունի և հնարավոր է ներքին շեմը անցնի»։
15:18 • 20.02.12Nabucco-ն հավանաբար կրկնակի կկրճատվի«Nabucco-ի երկարությունն ու հզորությունը կրճատելու հավանականությունը մեծ է:Վերջերս Թուրքիան ու Ադրբեջանը ստորագրել են TANAP համատեղ գազատարի կառուցման մասին հուշագիր»,- ասել է ռուս փորձագետ Մատրոսովը:
