Վարդան Այվազյանը դեռ չի որոշել կառաջադրվի գալիք խորհրդարանում, թե ոչ

16:47 • 20.02.12

«Հայաստանի հանրապետակա կուսակցության» (ՀՀԿ) պատգամավոր Վարդան Այվազյանը դեռ չգիտի, թե ինքը որ ընտրակարգով է առաջադրվելու, այս մասին նա այսօր ասաց լրագրողների հետ հանդիպմանը:

Այվազյանը որոշում կկայացնի ՀՀԿ համագումարից հետո, որը տեղի կունենա մարտի 10-ին:

Խոսելով համամասնական և մեծամասնական ընտրակարգերի մասին, Վարդան Այվազյանը նշեց, թե չի հասկանում՝ ինչու են մարդիկ դեմ, որ գործարարները հայտնվեն խորրդարանում:

«Ինչո՞ւ բիզնեսմենը չպետք է հայտնվի ԱԺ-ում, գործարարությունը հանցագործությո՞ւն է: Այլ բան է, եթե խոշոր ձեռքբերումներին չի հասել օրինական ձևով»,– ասաց Այվազյանը:

Մենք ունենք բիզնեսմեններ նաև համամասնական ցուցակով ընտրվածների շարքերում: Օրինակ՝ Դիլիջանում մեծամասնականով ընտրված և երևի առաջիկայում կրկին առաջադրվող Հակոբ Հակոբյանը ոչ մի նիստ բաց չի թողել։ Ինչի՞ չառաջադրվի»,- ավելացրեց պատգամավորը:

Վարդան Այվազյանը հիշեցրեց, որ մեծամասնականի կրճատումնով հարցը չի լուծվում, քանի որ բոլոր գործարարները կառաջադրվեն կուսակցությունների համամասնական ցուցակներով:

«Ինչպե՞ս եք սահմանափակելու այդ մարդկանց, ասենք հենց իմ մուտքը կուսակցություններ ... Հետո էլ ասեմ, որ համասնականով ընտրվածներն էլ իրենց չեն կոտորում աշխատանքի մեջ»,- վստահեցրեց Վարդան Այվազյանը։

Այվազյանն առաջարկում է, որ եթե հասարակությունը պահանջում է, որպեսզի պատգամավորները համապատասխանեն որոշակի չափանիշների, ուրեմն այդ չափանիշները պետք է հստակ որոշվեն: