Դժվար թե խորհրդարանում լուրջ վերադասավորում լինի. Վարդան Այվազյան
«Հայաստանի հանրապետական կուսակցության» պատգամավոր Վարդան Այվազյանը վստահ է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո դժվար թե Ազգային ժողովում լուրջ վերադասավորում լինի:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Վստահություն հայտնեց, որ կոալիցիոն բոլոր ուժերն էլ կրկին խորհրդարանում հայտնվելու մեծ շանսեր ունեն:
«Կարծում եմ, որ ՀԱԿ-ն էլ («Հայ ազգային կոնգրես») ներկայացված լինի, դաշնակցությունն էլ կլինի, ՕԵԿ-ն («Օրինաց երկիր») էլ լուրջ շանսեր ունի և հնարավոր է ներքին շեմը անցնի, բայց թե պատգամավորների թիվը կավելանա թե ոչ՝ չգիտեմ»,- ասաց նա:
Հարցին, թե «Ժառանգություն» կուսակցության խորհրադարանում հայտնվելու շանսերը որքան կմեծանան «Ազատ-դեմոկրատներ» կուսակցության հետ դաշիքն ստեղծելուց հետո, ՀՀԿ–ական պատգամավորը ուսերը թոթվեց և ծիծաղեց:
Վարդան Այվազյանի համոզմամբ՝ առաջիկա խարհրդարանական ընտրություններում ֆավորիտ է լինելու ՀՀԿ-ն: Իսկ հարցին, թե դա ինչով է պայմանավորված, նա պատասխանեց. «Գործունեությամբ, գործընկերներով, ներքին ուժով, անցյալով: Այդ ներքին ուժը ես եմ, իմ գործընկերները, ներքին մթնոլորտը:
Իր պրոբլեմներով հանդերձ ՀՀԿ-ն մեծ ներուժ ունի: Ունենք բացթողումներ, բայց նաև ունենք բազում կատարված աշխատանքներ»,- ասաց նա և ավելացրեց, որ ընտրությունների ժամանակ երբ այլընտրանք լինի, ժողովուրդը կհամեմատի բոլորին ու պարզ կլինի՝ «ով ով է»:
Պատգամավորը անդրադարձավ նաև կոալիցիոն հուշագրին՝ ասելով, որ եթե հուշագրի հետ կապված խնդիր լիներ դա ակնհայտ կերևար, քանի որ դա քայլերի հստակ ձևաչափ է ենթադրում:
«Հիշեք, որ ՀՅԴ-ն («Հայ հեղափոխական դաշնակցությունը») դուրս եկավ կոալիցիայից ի՞նչ եղավ: Հետ կանչեց իր բոլոր նախարարներին և մնացած պաշտոնյաներին»,– ասաց նա՝ ավելացնելով, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության իրենց գործընկերները կառավարությունում աշխատում մնացած տեղերում։









