Իրանական նավերը խլացնելու են սիրիացի ընդդիմադիրների կապը

16:38 • 20.02.12

Սիրիայի Տարտուս նավահանգստի մոտ գտնվող իրանական նավերում տեղադրված են խլացնող ռազմական արբանյակային սարքեր: Ինչպես գրում է Լոնդոնում հրատարակվող «Աշ Շարք ալ Աուսաթ» միջարաբական թերթը` վկայակոչելով եգիպտական հատուկ ծառայությունների աղբյուրին, իրանական նավերից սիրիացի ընդդիմադիրների կապի հաճախականությունների վրա խափանումներ են մտցվում:

Ըստ աղբյուրի` սիրիական իշխանությունները վերջերս հայտնաբերել են, որ ընդդիմադիրների զրույցներին հետևելն առավել դժվարացել է Սիրիական ազատ բանակի և Սիրիական հեղափոխական կոմիտեների կոալիցիայի` կապի պաշտպանված միջոցների անցնելուց հետո:

Հիշեցնենք, որ իրանական նավերը Տարտուս են ժամանել հանգստյան օրերին:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան օրերս ընդունել է Սիրիայի հարցով բանաձև, որը, ամենից զատ, պահանջում է նախագահ Բաշար ալ Ասադի հրաժարականը, ինչին դեմ է Իրանը: