Սիրիական ընդդիմության համար Հորդանանում մոտ 11 հազ գրոհային են պատրաստում
Մոտ 11 հազ գրոհային Հորդանանի հյուսիսում գտնվող ռազմականացված գոտում հատուկ նախատարստություն է անցնում, տեղեկացնում է INTERFAX լրատվականը, հավելելով, որ նրանք կտեղափոխվեն Սիրիա, երկրի իշխանությունների դեմ ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով:
Գրոհայինների մեծ մասը Լիբիայից են ժամանել:
Նշվում է, որ նախագիծը, ամենայն հավանականությամբ` ֆինանսավորվում է Կատարի և Սաուդյան Արաբիայի կողմից, որոնք ակտիվորեն աջակցում են Սիրիայի ընդիմությանը:









