Հնդկաստանում հրմշտոցի արդյունքում 6 մարդ է զոհվել

12:39 • 20.02.12

Հնդկաստանի արևմտյան Գուջարաթ նահանգի Շիվա աստծուն երկրպագելու համար նախատեսված տոնավաճառում սկսված հրմշտոցի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել, ևս 30-ը վիրավորվել:

Իրավապահ մարմինների ներկայացուցիչների հաղորդմամբ` ծեծկռտուքը սկսվել է այն ժամանակ, երբ երկու մեքենաներ արգելափակել էին տոնավաճառի մուտքը:

Times of India-ի հաղորդմամբ` տոնավաճառ է եկել մոտ 900 հազ մարդ, որոնք սկսել են հրել միմյանց` ներս մտնելու համար:

Դեպքի մանրամասների ճշտելու համար տարվում է հետքննություն