Ռուս մայորն անչափահասների հետ օրգիաներ է կազմակերպել

13:16 • 20.02.12

Ռուսաստանի Սվերդլովի մարզի շրջանային դատարանը ոստիկանության նախկին մայոր Վյաչեսլավ Լանսկիխին 13 տարվա ազատազրկման է դատապարտել` անչափահասներին պարբերաբար բռնաբարելու համար:

Ինչպես հաղորդում է neswru.com-ը` վկայակոչելով քննիչ Ալեքսանդր Շուլգինին, 43-ամյա մայորը խոստովանել է իր մեղքը: «Նա խոստովանել է, որ իրեն միշտ դուր են եկել երեխաները»,- ասել է քննիչը:

2011թ.-ի հունիսին ոստիկանության սպան իր տանը մոտ 15 ժամ սեռական բռնության է ենթարկել 13-ամյա մի աղջկա: Նույն ամսում մանկապիղծի տանը տեղի են ունեցել ևս մի քանի սեռական օրգիաներ. ոստիկանի «զոհն» են դարձել 11-13 տարեկան աշակերտուհիներ, որոնց մանկապիղծը հարբեցրել է, այնուհետև «գործի անցել»:

Մայորի արարքների մասին հայտնի է դարձել, երբ փողոցում պարեկային ծառայություն իրականացնող ոստիկանները նկատել են հարբած անչափահասների, որոնց տարել են ոստիկանական բաժանմունք, որտեղ էլ պարզ է դարձել, որ նրանց հարբեցրել ու բռնաբարել է ոստիկանության աշխատակից:

Լենսկիխը Ներքին գործերի նախարարությունոմ աշխատել է 20 տարի: