Գիտություն/տեխնիկա
-ից
-ը
13:25 • 18.01.13Համացանցը դառնում է նախագահի թեկնածուների ակտիվ քարոզչության միջոց. հիմնական դերակատարը Facebook-ն էTert.am-ը ամփոփել է բոլոր թեկնածուների՝ համացանցում և, հատկապես, Facebook սոցիալական ցանցում ներկա և սպասվող ակտիվության մասին տեղեկատվությունը։
11:45 • 18.01.13Չինաստանը 2013թ. համաշխարհային շուկա կմատակարարի 240 մլն սմարթֆոնՎերլուծաբանները նշում են, որ զարգացած երկրներում սմարթֆոնների վաճառքները կավելանան։ Սակայն այս արտադրանքի հիմնական սպառողները մնում են զարգացող երկրները։
10:22 • 18.01.13Sony-ն վաճառում է ԱՄՆ-ի իր գրասենյակը 1,1 մլրդ դոլարով՝ ֆինանսական վիճակը բարելավելու համարSony Corp.-ն այսօր հայտարարել է, որ վաճառում է Նյու Յորքի Մեդիսոն Ավենյուում գտնվող գրասենյակը 1,1 մլրդ դոլարով՝ իր ֆինանսական դրությունը բարելավելու համար։
23:17 • 17.01.13Էներգետիկ ըմպելիքները վնասակար են մարդու առողջության համար2007-2011 թվականներին գրանցվել է հիվանդանոց դիմելու 10-20 հազար դեպք: Հիվանդների կեսից ավելի դեռահասներ կամ երիտասարդներ են, որոնց մեծը պարբերաբար օգտագործում է էներգետիկ ըմպելիքներ:
22:22 • 17.01.13Չինաստանում կրթական ոլորտը վերելք է ապրումՎերջին 10 տարում Չինաստանում ավելացել է բարձրագույն կրթություն ունեցող մարդկանց թիվը, իսկ ուսումնական հաստատությունների թիվը կրկնապատկվել է:
18:28 • 17.01.13Դիզայները ներկայացրել է Google-ի «խելացի» ժամացույցների կոնցեպտը (լուսանկարներ, տեսանյութ)Օգտատերը, կրելով այս աքսեսուարը, կարող է տեղեկանալ Google+ ցանցում ստացվող ծանուցումներից, ընդունել կամ մերժել դրսից եկող զանգերը, օգտվել ձայնային որոնումից, իմանալ օդերևութաբանական տվյալներ։
17:28 • 17.01.13Նյույորքցի դիզայները տեսախցիկներից «պաշտպանող» շպար և հագուստ է ստեղծելՀարվին պատրաստվում է ներկայացնել նաև «պաշտպանիչ» հագուստի հավաքածու, որը ստացել է «Stealth Wear» («անտեսանելի հագուստ») անվանումը։
22:50 • 16.01.13Իսպանիայի կենդանաբանական այգիներից մեկի շիմպանզեն պոռնոֆիլմեր նայելու հակում ունիՊարզվել է, որ շիմպանզեն, ով սովորել էր օգտագործել հեռակառավարման վահանակը, նախընտրում էր երեկոները անցկացնել պոռնոֆիլմեր դիտելով:
21:03 • 16.01.13Շաքարը կարող է ավելացնել կամ պակասեցնել օգտագործողի քաշըՆորզելանդացի գիտնականները ի մի են բերել 10 000 ուսումնասիրությունների արդյունքներ և պարզել, թե որքան կարող է գիրանալ կամ նիհարել մարդը, երբ նրա սննդակարգում կա և չկա շաքար:
20:28 • 16.01.13Apple-ն iPhone-ի երկու մոդել է փորձարկումԸստ ամենայնի՝ Apple-ը պատմության մեջ առաջին անգամ կխախտի սմարթֆոնների թարմացման տարեկան շրջափուլը՝ այս կերպ դա կրճատելով կրկնակի. նոր փորձարկումներ են արվում:
16:36 • 16.01.139-ամյա հնդիկը դարձել է Microsoft-ի արտոնագրված մասնագետԱՄՆ-ում բնակվող ազգությամբ հնդիկ 9-ամյա Պրանավ Կալյանը հաջողությամբ հանձնել է «տեխնոլոգիաների գծով Microsoft-ի արտոնագրված մասնագետի» (MCTS) վկայականի համար քննությունը։
16:06 • 16.01.13Հակվածությունը ֆինանսական խարդախություններին ձեռք է բերվում մանուկ հասակում. հետազոտությունԱմերիկացի գիտնականները պարզել են ֆինանսական խարդախություններին մարդկանց հակվածության ակունքները, նկարագրել վարվեցողության մոդելները: Պարզվել է, որ այլ է լինում անգամ խարդախների մեզը:
16:06 • 16.01.13Նոյեմբերյանում ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «BirthLink» ՀԿ–ն Նոյեմբերյանի ԲԿ–ին նորածնային խնամքի սարքեր են տրամադրել«ՎիվաՍել-ՄՏՍ-ը ևս ձգտում է հնարավորինս աջակցել բժշկին՝ նրա աշխատանքի գոհացուցիչ արդյունքն ապահովելու ակնկալիքով»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
10:13 • 16.01.13Google-ի «գլխացավանքը»՝ Facebook-ը ներկայացրել է Graph Search որոնողական համակարգըԻսկ ինչ վերաբերում է մրցակցությանը, ապա ոլորտի վերլուծաբանները գտնում են, որ Facebook-ի նորույթը լուրջ խնդիրներ կառաջացնի Google-ի համար և կտանի այս որոնողական համակարգի օգտատերերի զգալի մասին։
08:52 • 16.01.13Ռուսաստանը մտադիր է 2015թ. տիեզերական սարք ուղարկել ԼուսինՍարքը կկոչվի Luna-Glob կամ Moon-Globe, և այն տիեզերք կուղարկվի արևելյան Ամուրում Ռուսաստանի կողմից կառուցվող նոր տիեզերական կայանից արձակված առաջին իսկ հրթիռի միջոցով։
