Սիրված դերասանները վերադառնում են նոր՝ «Վերադարձ» ֆիլմով

16:23 • 01.05.10

Մայիսի 3-ից «Արմենիա» հեռուստատեսությունը կսկսի «Վերադարձ» բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմի հեռարձակումը։
Ֆիլմում իրադարձությունները ծավալվում են 88-ի երկրաշարժից մինչև մեր օրերն ընկած ժամանակահատվածում։ Այս պատմությունը մարդկանց մասին է, ովքեր մասնակցել են Ղարաբաղյան պատերազմին, ունեցել են կորուստներ, տեսել են գերություն, դաժանություն ու ատելություն և մինչ օրս իրենց մեջ կրում են պատերազմի ողբերգությունը կրել իրենց հոգում։

Ֆիլմում ներգրավված է դերասանական մեծ կազմ` Արմեն Ջիգարխանյան, Ալեքսանդր Խաչատրյան, Սամվել Սարգսյան, Ռուդոլֆ Ղևոնդյան և շատ այլ հայտնի անուններ կինոյի ու թատրոնի բնագավառից։

Նկարահանումներն իրականացվել են պրոֆեսիոնալ կինոտեխնիկայով` Հայաստանում, Արցախում, Ֆրանսիայում։