Հայրենական պատերազմի թեմատիկան հայ նկարիչների աշխատանքներում (տեսանյութ)

18:18 • 06.05.10

Ազգային պատկերասրահում այսօր բացվեց ցուցահանդես՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակին։ Ցուցադրանքում տեղ է գտել 53 ստեղծագործություն՝ գեղանկար, գծանկար, փորագրություն և քանդակ։

Հայ նկարիչները՝ Մ.Սարյանը, Է.Իսաբեկյանը և այլք, իրենց ստեղծագործ կյանքի տարբեր տարիներին անդրադարձել են պատերազմի թեմային։

Ներկայացված աշխատանքներում հիշատակվում են Ստալինգրադյան մարտերը, պարտիզանների գործողությունները։ Ցուցահանդեսում իրենց ուրույն տեղն ունեն պատկերավոր գծանկարները, դրանց շարքում են գորգերի և ափսեների էսքիզներ։

Թեմատիկ կտավների և քանդակների կողքին ներկայացված է պատերազմական տարիների ամենատարածված ժանրերից մեկը՝ քաղաքական պլակատը։ Ցուցադրանքում ներառված են նաև ռուս հեղինակների գործեր։