Թուրքական թանգարանում կցուցադրվը հայ հոգևորականների հանդերձանքը

14:05 • 07.05.10

Թուրքիայի Բուրսա քաղաքում շուտով բացվելու է Հոգևորականների հագուստի թանգարան, որտեղ տեղ է գտնելու նաև հայկական եկեղեցու սպասավորների հանդերձանքը:

Թուրքական Cihan գործակալության փոխանցմամբ` թանգարանը, որն իր տեսակի մեջ եզակի է լինելու աշխարհում, բացվելու է Բուրսայում գտնվող Օսմանյան ժողովուրդների տարազների թանգարանի մասնաշենքում:

Թուրքական լրատվամիջոցների տեղեկացմամբ` թանգարանում ներկայացվելու են հայկական, հունական ուղղափառ, կաթոլիկ, ասորական, հրեական, ալևի-բեքթաշի և մուսուլման հոգևորականների հանդերձները:

Նշվում է, որ թանգարանը բացվում է «Քաղաքակրթությունների դաշինք» ծրագրի շրջանակում: Իսկ այդ ծրագրի համանախագահներից է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: