Պատկերապատման միջազգային 2-րդ փառատոնը Երևանում

17:43 • 10.05.10

Հայաստանի նկարիչների միությունում մայիսի 14–16–ը կանցկացվի Պատկերապատման միջազգային 2-րդ փառատոնը։

Փառատոնի բացման արարողությանը ներկա կլինեն ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Հայաստանում Պատկերապատման զարգացման միության անդամներ, փառատոնի կազմակերպիչներ և պատկերապատման ինչպես տեղացի, այնպես էլ օտարազգի հեղինակներ։

Պատակերապատման երկրորդ փառատոնի շրջանակում կհանդիպեն Հայաստանում արդեն կազմված պատկերապատման հեղինակների առաջին սերնդի ներկայացուցիչներ, մամուլի ավանդական նկարիչներ, եվրոպացի և Հայաստանի հարևան երկրների պատկերապատման նորահայտ հեղինակներ։ Նախատեսված են նաև ցուցահանդեսներ, գրքերի և ամսագրերի ներկայացում, դասընթացներ, մեկ էջանոց պատկերապատման մրցույթ, պատկերապատման հիման վրա նկարահանված մուլտֆիլմերի ցուցադրում։

Փառատոնի նպատակներից է հնարավորություն ստեղծել, որպեսզի Հայաստանում մարդիկ նկարեն, հրատարակեն և կարդան պատկերապատում։