Հայկական պատկերապատումները կունենան ուրույն ոճ. փառատոնի կազմակերպիչ

16:40 • 11.05.10

Մայիսի 14–16–ը Երևանում կանցկացվի Պատկերապատման միջազգային 2-րդ փառատոնը։

Ինչպես այսօրվա ասուլիսին նշեց փառատոնի կազմակերպիչներից Լորան Մելիքյանը՝ փառատոնի շրջանակում կկազմակերպվեն ցուցահանդեսներ և պատկերապատումների շնորհանդեսներ։

Ըստ կազմակերպչի՝ Հայաստանում վերջին երկու տարվա ընթացքում պատկերապատման նկատմամբ հետաքրքրությունն աճել է։ Նա համոզմունք հայտնեց, որ Հայաստանը Ճապոնիայի և ԱՄՆ օրինակով կունենա իր ուրույն ձեռագիրն այս ոճում։

Մելիքյանը նաև տեղեկացրեց, որ երեք օրվա ընթացքում կկազմակերպվեն դասընթացներ այս ոլորտի փորձագետների մասնակցությամբ։