Հայաստանում գիտությունն արդեն ծերացել է. Ատոմ Մխիթարյան

13:55 • 17.05.10

Երիտասարդ գիտնականների խորհրդի համակարգող Ատոմ Մխիթարյանն այսօրվա ասուլիսին նկատեց, որ վերջին շրջանում անընդհատ խոսվում է գիտության ծերացման մասին։ «Այսօր կարելի է հայտարարել, որ Հայաստանում գիտությունն արդեն ծերացել է, որովհետև գիտությունների թեկնածուների միջին տարիքն արդեն անցնում է 55–ը», – ասաց նա։

Իսկ գիտությունների դոկտորների համար միջին տարիքն արդեն անցել է 67 տարեկանի շեմը։ «Հրատապ միջոցներ պետք է ձեռնարկել», – ասաց նա՝ նշելով, որ «Մատչելի բնակարան երիտասարդ գիտնականներին» ծրագիրը խթան կհանդիսանա գիտությամբ զբաղվողների համար, որպեսզի նրանք շարունակեն գործունեությունն այդ ոլորտում։