Բջջայինը գլխուղեղի ուռուցք չի առաջացնում. ԱՀԿ

11:31 • 17.05.10

Բջջային հեռախոսները չեն նպաստում գլխուղեղի ուռուցքի առաջացմանը։ Նման եզրահանգման է եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ 13 հազար մարդկանց մասնակցությամբ անցկացրած հետազոտության արդյունքում։

Սակայն հետազոտողները նշում են, որ, այնուամենայնիվ, բջջային հեռախոսը առողջությանն սպառնում է հաճախակի գործածման դեպքում։

Որոշ գիտնականներ հայտարարել են, որ հիշյալ հետազոտությունը չի կարելի անաչառ համարել, քանի որ այն քառորդ մասով ֆինանսավորվում էր բջջային հեռախոսներ արտադրող ընկերությունների կողմից։ Այս մասին հայտնում է gazeta.ru-ն։