Google–ը երկու օրով PAC-MAN է հագել
Google ինտերնետային որոնման համակարգը ժամանակավորապես հրաժարվել է իր մշտական տարբերանշանից։ Google–ի ծանոթ տառերն այժմ երևում են PAC-MAN խաղի մեջ: Այս փոփոխությունը նվիրված է համակարգչային խաղի 30-ամյա հոբելյանին։
Չնայած Google-ի տարբերանշանը հատուկ առիթների հետ կապված հաճախ է փոխվում, սա առաջին դեպքն է, երբ այն նաև ինտերակտիվ գործառույթ ունի։
Հին ու բարի խաղի ութ մակարդակները կրկին խաղալու համար անհրաժեշտ է այցելել google.com և «մանրադրամ գցել» կամ սպասել մի քանի վայկրկյան։ Խաղը կայքում կմնա 48 ժամ, քանի որ «այն չափազանց լավն է միայն մեկ օր մնալու համար»,– նշել են Google-ում։
Որպես բոնուս՝ խաղին կմիանա «տիկին» PAC-MAN-ը. դա տեղի կունենա, եթե խաղացողը ևս մեկ մանրադրամ գցի։










