Մանկական մահացությունը նվազել է ամբողջ աշխարհում

11:05 • 24.05.10

Բրիտանական Lancet բժշկական ամսագրում հրապարակված հետազոտության հանաձայն՝ վերջին 40 տարիներին մանուկների մահացությունը կրճատվել է 60%-ով։

Ըստ հետազոտության արդյունքների՝ այս միտումը կապված է մասսայական պատվաստումների, մոծակների դեմ նախատեսված ցանցերի տարածման, ինչպես նաև ծնողից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելմանն ուղղված միջոցների և ռետրովարակների դեմ դեղամիջոցների հայտնվելու շնորհիվ։

Ընդ որում, մանկական մահացությունն արդեն դադարել է նվազել զարգացած երկրներում, մինչդեռ Նիգերի ու Լիբերիայի նման երկրներում այն նվազում է շատ արագ տեմպերով։