Հայաստանում և Ղարաբաղում սկսվել է հայոց լեզվի և գրականության միասնական քննությունը

12:38 • 04.06.10

Այսօր առավոտյան Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում մեկնարկեցին միասնական քննությունները հայոց լեզու և գրականություն առարկաներից։ Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Գուրգեն Խաչատրյանը, այս քննությունն ամենամեծածավալն է. միայն Երևանում հայոց լեզու և գրականություն առարկայից քննություն է հանձնում 1200 աշակերտ։

Տնօրենը նշեց, որ այդ քննության համար Հայաստանում և Ղարաբաղում բացվել է 39 քննական կենտրոն։

Այսօր լրագրողները Խաչատրյանի հետ միասին այցելել են ԵՊՀ քննական կենտրոն։

Կենտրոնի ղեկավար Ռուզաննա Մուրադյանը տեղեկացրել է, որ քննությանը մասնակցում է 358 շրջանավարտ, իսկ բացակաների թիվը 17 է։

Հայոց լեզու և գրականություն առարկաների քննությունը տևում է 3 ժամ։