Առաջին միասնական քննությունների արդյունքները. 22 տոկոս անբավարար գնահատական

11:12 • 04.06.10

Առաջին միասնական քննությունների արդյունքները աշխարհագրություն, ընդհանուր պատմություն և կենսաբանություն առարկաներից, ըստ սահմանված կարգի, կհրապարակեն վաղը՝ հունիսի 5–ին։ Այս մասին լրագրողներին այսօր տեղեկացրեց Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Գուրգեն Խաչատրյանը։ Ըստ նրա՝ նախնական արդյունքներն այնքան էլ գոհացուցիչ չեն, մասնավորապես, կենսաբանությունից։

«22 տոկոսն ստացել է անբավարար», – ասաց նա՝ նշելով, որ մնացած երկու առարկաներից արդյունքները համեմատաբար նորմալ են։

Խաչատրյանը նաև տեղեկացրեց, որ բողոքարկումը կմեկնարկի նույնպես վաղը՝ արդյունքները փակցնելուց հետո։

Հիշեցնենք, որ հունիսի 1–ին կենսաբանությունից քննություն է հանձնել շուրջ 1100, ընդհանուր պատմությունից՝ 500, աշխարհագրությունից՝ 300 շրջանավարտ։