Apple–ը ներկայացրեց iPhone 4–ը

10:05 • 08.06.10

Ամերիկյան Apple ընկերությունը ներկայացրել է երկար սպասված iPhone 4 սմարթֆոնը։ ԱՄՆ–ում դրանք վաճառքի կհանվեն այս տարվա հունիսի 24–ից։ Հեռախոսի արժեքը 199–299 դոլար է՝ կախված հիշողության ծավալից (16-32 գիգաբայթ)։

Սան Ֆրանցիսկոյում կայացած շնորհանդեսին Apple ընկերության ղեկավար Սթիվ Ջոբսը հայտարարել է, որ նոր մոդելը կապահովի ավելի հստակ պատկեր էկրանին, ավելի երկար կպահի լիցքավորումը և ավելի բարակ կաղապար ունի (10 մմ նախկին 12 մմ–ի փոխարեն), որն արտադրվում է երկու գույնով՝ սև և սպիտակ։ Բացի հինգ պիկսելանոց տեսախցիկից կա նաև երկրորդը, որը նախատեսված է հիմնականում տեսաքննարկումների համար։