Թռչող մեքենաները կարտադրվեն Թուրքիայում

10:30 • 08.06.10

Planet Green ընկերությունը որոշում է կայացրել «Թռչող մեքենա» նախագծով նախատեսվող թռչող մեքենաների առաջին սերիան թողարկել Թուրքիայում:

Թուրքական Radikal օրաթերթի փոխանցմամբ` թուրքական կողմի հետ բոլոր անհրաժեշտ պայմանագրերն արդեն ստորագրված են:

Թռչող մեքենաներն արժենալու են 200 հազար ԱՄՆ դոլար: Ցամաքում այդ մեքենաները կզարգացնեն 200, իսկ օդում` 220 կմ/ժամ արագություն: Մեքենաների թռիչքի և վայրէջքի համար անհրաժեշտ կլինի 50 մ տարածություն, իսկ կայանման համար` 4-5 մ: