Աշխարհի առաջնությունը 3D ձևաչափով՝ նվեր Google–ից
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունից առաջ Google–ը հարավաֆրիկյան նոր մարզադաշտերի և դրանց 3D մակետների լուսանկարներ է արել։ Դրանց շնորհիվ երկրպագուները հնարավորություն կունենան լիովին զգալ մարզադաշտերում տիրող մթնոլորտը՝ առանց համակարգչի մոտից հեռանալու։
Planet Earth հավելվածի օգնությամբ հնարավոր է 3D ռեժիմով մանրամասն ուսումնասիրել Հարավաֆրիկյան Հանրապետության 10 խաղադաշտերը և որոշ քաղաքներ։










