Mail.Ru-ն, Одноклассники-ն և ICQ-ն կարող են միավորվել
Ռունետի խոշոր ներդրումային Digital Sky Technologies ինտերնետ հոլդինգը պատրաստվում է վերակազմակերպել երկու մլրդ արժողությամբ ինտերնետ ակտիվները: Այս մասին գրում է РБК-daily–ն՝ վկայակոչելով խոշոր ինտերնետ ընկերությունների երկու թոփ մենեջերների։
Խոսքը Mail.Ru պորտալը, Одноклассники սոցիալական ցանցը և ICQ մեսենջերը մեկ ընկերության մեջ միավորելու մասին է։ DST–ում հերքել են այս տեղեկությունը՝ հայտնելով, որ հնարավոր է ակտիվներից մեկի փոքր մասնաբաժնի ձեռք բերում։
Պարբերականի տվյալներով՝ նոր ընկերության ստեղծումը, որի համար հիմք է հանդիսանալու Mail.Ru–ն, նախատեսվում է 2010–ին, սակայն ակտիվների վերակազմակերպման մասին վերջնական որոշում դեռ չի ընդունվել։
Նշենք, որ Digital Sky Technologies–ը պատկանում է Յուրի Միլներին, Գրիգորի Ֆինգերին և Ալիշեր Ուսմանովին։ Հիմնադրանը մասնաբաժիններ ունի Одноклассники, ВКонтакте ցանցերում, Mail.Ru պորտալում և մի շարք այլ խոշոր ակտիվներում, այդ թվում՝ աշխարհի ամենախոշոր Facebook սոցիալական ցանցում։










