Հայաստանյան կայքերի վարկանիշը՝ ըստ այցելությունների. Հաշվել են B24-և Circle.am–ը
Այս տարվա մայիսի տվյալներով` հայաստանյան այցելությունների ցուցանիշներով լրատվական կայքերի առաջատար տասնյակը գլխավորում է Tert.am (հայաստանյան այցելություններ` 61%) լրատվական նախագիծը: Այս մասին նշվում է «Ինտերնետը Հայաստանում» երրորդ զեկույցում, որը հրպարակվել է «Circle.am» և «Բիզնես 24» նախագծերի կողմից։
Երկրորդ տեղում A1plus.am-ն է, 3-5-րդ տեղերում` երեք սոցիալական ցանցեր են` Armenia-Online.ru, Hayland.am և Druzja.am:
Ըստ զեկույցի՝ մայիսին ընդհանուր այցելությունների քանակով լրատվական կայքերի առաջին հորիզոնականում նույնպես Tert.am-ն է։
Circle.am-ում գրանցված բոլոր կայքերի ընդհանուր այցելությունների վերլուծությունը ցույց է տվել որ մայիսին առաջատարը Hamovhotov.com կայքն է եղել՝ 931 610 այցելություն, երկրորդ տեղում՝ Armenia-Online.Ru-ն` 623 520 այցելություն: Չորրորդը Gisher.ru կայքն է` 555 186 այցելություն: Հինգերորդ տեղում է Tert.am լրատվական նախագիծը` 401 665 այցելություն: A1plus.am-ը 6-րդ տեղում է` 381 950 այցելություն:










