Google-ն ու YouTube-ը ֆուտբոլային համազգեստ են «հագել»

18:02 • 11.06.10

Ամերիկյան Google ընկերությունն այսօր փոխել է իր որոնողական կայքի և YouTube վիդեոծառայության տարբերանշանը՝ դրանով իսկ ազդարարելով Ֆուտբոլի աշխարհի 2010թ. առաջնության մեկնարկը։

Խոշորագույն որոնողական համակարգի առաջին էջում Google–ի տարբերանշանը ներկայացվում է հարձակվող խաղացողի ոտքերի, ֆուտբոլային գնդակի, մրցավարի, դարպասապահի, այլ խաղացողների և դարպասների հետևում գտնվող երկրպագուների պատկերներով։

Իսկ ահա YouTube–ի տարբերանշանի կարմիր գույնը փոխվել է կանաչի և նույնպես պատկերված է ֆուտբոլիստի ոտքերի և գնդակի տեսքով։