Բարձրացրեք ազգային դպրոցի մակարդակը՝ խորհուրդ է տալիս պատմաբանը

16:27 • 18.06.10

«Մենք գտնում ենք, որ նման հարցն ընդհանրապես չպետք է դրվեր քննարկման»,– այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նախիջևանահայոց ազգային խորհրդի նախագահ, պատմաբան Ռաֆայել Համբարձումյանը՝ անդրադառնալով օտարալեզու դպրոցների վերաբացման խնդրին։

Անթույլատրելի համարելով օտարալեզու դպրոցների բացումը՝ պատմաբանը կոչ արեց դրա փոխարեն բարձրացնել ազգային դպրոցների մակարդակը։ «Նման հարց ընդհանրապես չպետք է դրվի, այլ պետք է մեր ազգային դպրոցի մակարդակը, որը 1600 տարեկան է, բարձրացնել համաշխարհային մակարդակի»,– ասաց Համբարձումյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ հունիսի 22–ին, երբ Ազգային ժողովն արտահերթ կարգով քվեարկելու է օտարալեզու դպրոցների վերաբացման մասին նախագիծը, իրենք իրենց բողոքի ձայնն են բարձրացնելու՝ կառավարության նիստերի շենքի մոտ կազմակերպելով մտավորականների հավաք։

Բարձրացրեք ազգային դպրոցի մակարդակը՝ խորհուրդ է տալիս պատմաբանը