Սունդուկյան թատրոնը կործանվեց մեր աչքի առջև
Շեքսպիրի «Մակբեթը», որն թատերաշրջանում բեմադրվել է Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում, թատերագետ Լևոն Մութաֆյանն անհասկանալի է համարում։
«Ցավոք սրտի, երիտասարդ բեմադրիչը թողեց դիլետանտի տպավորություն՝ ներկայացնելով թատերական անգրագիտություն», – ասաց նա՝ նշելով, որ բեմադրիչ Վահե Շախվերդյանի շնորքը ակնհայտ զգացվում է փոքր գեղագիտական ձևերի մեջ։
Ըստ թատերագետի՝ թատերական այս շրջանը Սունդուկյանի անվան թատրոնը տարավ դեպի բացահայտ կործանում, ապացուցեց, որ երկրի ղեկավարների որոշումը՝ դարձնել այդ թատրոնը ազատ բեմ, ամբողջությամբ ձախողվեց։
«Եվ այսօր մենք, ես չեմ վախենում դա ասել, այլևս չունենք Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն», – ասաց նա՝ հավելելով, որ այդ թատրոնը կործանվեց մեր աչքի առջև։
Այս հարցում Մութաֆյանը չի տեսնում որևէ անձնական խնդիր։ «Դա պետական քաղաքականությունն էր՝ չգոյացնել այդ թատրոնը»,– ասաց նա՝ ընդգծելով, որ դրա վառ դրսևորումներից մեկը համարում է այն, որ երկրի նախագահը չշնորհավորեց թատրոնի գործիչներին նրանց մասնագիտական տոնի կապակցությամբ։










