Կդադարեցվեն նաև պետակա՞ն բուհերի մասնագիտությունների լիցենզիաները

14:14 • 14.08.10

Կրթության և գիտության փոխնախարար Արա Ավետիսյանն այսօր մամուլի ասուլիսում համաձայնել է, որ պետական բուհերում նույնպես ամեն ինչ չէ, որ նորմալ է։

«Ոչ, պետական բուհերը նույնպես ունեն ուսումնասիրության կարիք և պետական բուհերում էլ ուսումնական տարվա ընթացքում տարբեր մասնագիտությունների գծով լիցենզիաների կասեցում տեղի ունենում է և տեղի ունենալու է»,– հայտարարեց ԿԳ փոխնախարարը։
Արա Ավետիսյան նշեց, որ, ինչպես ինքը հայտարարել է նախկինում, այնպիսի լայնածավալ ուսումնասիրություններ, ինչպիսիք անցկացվել են մասնավոր բուհերում, անցկացվելու են նաև պետական բուհերում։

Հիշեցնենք, որ օրերս Կրթության և գիտության նախարարությունը որոշում էր կայացրել 14 մասնավոր բուհերի լիցենզիաները մասնակիորեն կամ լիովին դադարեցնելու մասին:

Կդադարեցվեն նաև պետակա՞ն բուհերի մասնագիտությունների լիցենզիաները